ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

C-400 համակարգերի առաքումը Թուրքիա` 2020-ից

C-400 համակարգերի առաքումը Թուրքիա` 2020-ից
13.03.2018 | 00:53

Թուրքիայի հետ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնագիրը կսկսի կյանքի կոչվել 2020-ից` ասել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

«Թուրքական կողմը ցանկանում էր արագացնել համաձայնագրի կատարումը, և մենք կարողացանք օպտիմալ տարբերակ գտնել և արագացնել մեր պարտավորությունների կյանքի կոչումը»,- նշել է Կոժինը՝ ընդգծելով, որ Մոսկվայում երախտապարտ են թուրքական կողմին: «Չնայած Անկարայի դեմ գործադրված ճնշումներին, պայմանագիրը կնքվել է և կատարվում է»` ասել է Կոժինը:

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ